ՀՀ ՊՆ-ն անցկացրել է կին զինծառայողների մասնակցությամբ մարզական միջոցառումներ

19:02, 7 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում և N զորամասի հրաձգարանում մարտի 9-ից ապրիլի 6-ը, կին զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել են սե­ղա­նի թենիսի, լողի և հրաձգության առաջ­նութ­յուններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, մրցումների հաղթողներին ապրիլի 7-ին պատվոգրեր և առաջնության մեդալներն է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։


© 2009 ARMENPRESS.am