Զորամասերում անցկացվել են կանանց խորհուրդների նիստեր

19:49, 7 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման զորամասերում ապրիլի 7-ին անցկացվել են կանանց խորհուրդների նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածության և կին զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, կարևորվել զինծառայող կանանց առաջխաղացման խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

 


© 2009 ARMENPRESS.am