Ալիևը Էրդողանին հայտնել է Բրյուսելում կայացած հանդիպման մանրամասները

13:50, 8 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հարցեր, որոնք բարձրացվել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի, ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի եռակողմ հանդիպման ժամանակ։ Նրանք մտքեր են փոխանակել բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

 

 


© 2009 ARMENPRESS.am