Գերմանիայի կանցլերն ապրիլի վերջին կայցելի Ճապոնիա

16:31, 9 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծրագրում է ապրիլի վերջին այցելել Ճապոնիա, որտեղ կհանդիպի այդ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդոյի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Kyodo գործակալությանն ասել են կառավարական աղբյուրները:

Ակնկալվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկելու են իրադրությունն Ուկրաինայի շուրջ, ինչպես նաև Հնդկական ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը:

Կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո սա Շոլցի առաջին այցն է լինելու դեպի Ճապոնիա:


© 2009 ARMENPRESS.am