Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք

17:16, 9 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 341 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 651 հազար 322 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 445 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 631 հազար 9 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 770 մարդ:


© 2009 ARMENPRESS.am