Հայկական Podcastle-ը հայտարարել է Wild Learner-ում 200 հազար դոլար ներդնելու մասին

21:00, 11 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հիմնադիրներ ունեցող Podcastle ընկերությունը, որը AI տեխնոլոգիաների միջոցով թույլ է տալիս իրականացնել պրոֆեսիոնալ մակարդակի փոդքասթներ և ձայնային այլ նախագծեր, հայտարարել է Wild Learner-ում իրենց երկրորդ՝ 200 հազար դոլար ներդրման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ում գրել է հարթակի հիմնադիր Արտավազդ Երիցյանը։

WildLearner-ը կրթական հարթակ է, որը հատուկ նախագծված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել կոդավորում և աշխատանքի ընդունվել ամենաթեժ ստարտափներում՝ ավելի քան 100+ հատուկ մշակված անվճար ծրագրավորման դասընթացներով:

Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում 10 մլն դոլար կներդնի մոտ 24 հայկական ստարտափների մեջ։


© 2009 ARMENPRESS.am