Ֆուտզալի հավաքականը հաղթել է նաև երրորդ խաղում

10:39, 12 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։   Ընտրանին, հաղթելով 3 խաղերում էլ, վաստակեց 9 միավոր և վստահորեն զբաղեցրեց խմբում առաջին հորիզոնականը:

 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտզալի հավաքականը ապահովել է Աշխարհի առաջնության հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիրը: 


© 2009 ARMENPRESS.am