Լեհաստանում արգելափակում են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվական գործունեությունը. Ռուսաստանի դեսպան

13:40, 12 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում արգելափակում են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվական գործունեությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեւեւը:

«Բավական երկար ժամանակ մեր դեսպանությունը փաստորեն գտնվում Է արգելափակված վիճակում, այսինքն՝ ամեն տեսակ պաշտոնական շփումների ընդհատման, տեղեկատվական արգելափակման մեջ»,-դեսպանն ասել Է «Սոլովյով Live»-ի եթերում:

Նա նշել Է, որ Ուկրաինայի գործողությունն սկսելուց ի վեր մեկուկես ամսում ստացել Է լեհ լրագրողների առջեւ արտահայտվելու մեկ եզակի հնարավորություն, երբ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունից դուրս Է եկել Ռուսաստանի դիվանագետների արտաքսման վերաբերյալ Վարշավայի որոշումից հետո: «Լեհ լրագրողները վազեցին եկան, որպեսզի ինձնից իրենց համար հաճելի ինչ-որ բան լսեն, լսեցին շատ տհաճ բան, որովհետեւ ուղիղ հեռարձակում Էր, բայց դրանից հետո իմ հայտարարությունների բոլոր հետքերն ինտերնետից արագորեն հեռացրեցին»,-հավելել Է Անդրեեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am