N զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի աշխատանքների արդյունքները

18:31, 13 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում ապրիլի 13-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, խորհրդակցության ընթացքում զեկուցվել է մարտական պատրաստության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Քննարկվել են նաև արձանագրված բացթողումները, ներկայացվել դրանց շտկման առաջարկություններ:

Ամփոփելով ներկայացված զեկույցները, զորամիավորման հրամանատարը համապատասխան հրահանգներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, խրախուսել լավագույն զինծառայողներին։           


© 2009 ARMENPRESS.am