Թուրքիայի ռազմական ինքնաթիռները 11 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը

21:30, 13 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմական ինքնաթիռները վերջին երեք օրերի ընթացքում 11 անգամ թռել են հունական կղզիների վրայով՝ խախտելով Հունաստանի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբից:

Գլխավոր շտաբից տեղեկացրել են, որ 2022 թվականի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռներն արդեն 50 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, մինչդեռ 2021 թվականի ամբողջ ընթացքում այդ խախտումներն ընդամենը 48-ն էին:

 


© 2009 ARMENPRESS.am