Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ

21:35, 13 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում ապրիլի 11-ից 13-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական հմտություններն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները, ամրապնդվել է զինծառայողների պատրաստության մակարդակը։


© 2009 ARMENPRESS.am