Աշխաբադ է մեկնել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը

11:54, 14 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ս.թ. ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի, նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի, արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի և  «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ Բատըր Ամանովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am