ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպանի հետ

11:14, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը և Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն երկուստեք համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-լիտվական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի ոլորտներում:


© 2009 ARMENPRESS.am