Պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

18:23, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 14-ից 15-ը պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստուգվել են վարժական հավաքներին ընդգրկված անձնակազմի պատրաստության աստիճանը և հրաձգային զենքով կրակի վարման հմտությունները։


© 2009 ARMENPRESS.am