ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետազոտական կենտրոնի ղեկավարը մասնակցել է ՊԱՀՀ-ում անցկացված գիտակիրառական քննարկմանը

19:56, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ապրիլի 11-ից 14-ը անցկացվել է փորձագիտական գիտակիրառական քննարկում, որին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Մերձավոր Արևելք-Հարավային Ասիա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվիրակության անդամները՝ կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ռոջեր Կանգասի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քառօրյա քննարկումների շրջանակում պատվիրակության անդամները զեկույցներ և դասախոսություններ են ներկայացրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ժամանակակից պատերազմների, ամերիկյան ռազմակրթական համակարգի և այլ թեմաների վերաբերյալ: Դասախոսություններով հանդես են եկել նաև ՊԱՀՀ ներկայացուցիչները:

Ամփոփելով միջոցառման արդյունքները, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը կարևորել է ռազմավարական ու անվտանգային զարգացումների շուրջ ՊԱՀՀ-ի մասնագետների և արտերկրի գործընկերների մասնագիտական կարծիքների փոխանակումը, բարձր գնահատել նմանաբնույթ քննարկումների նշանակությունն ու արդյունավետությունը:

           


© 2009 ARMENPRESS.am