N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

21:20, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասում ապրիլի 15-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։


© 2009 ARMENPRESS.am