ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Կարեն Դեմիրճյանի շիրիմին

12:30, 17 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Կոմիտասի անվան այգու պանթեոնում՝ Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Կարեն Դեմիրճյանն այս ապրիլի 17-ին կդառնար 90 տարեկան։


© 2009 ARMENPRESS.am