ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ծրագրում է կրկին այցելել Մոսկվա

21:15, 18 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսն ասել է, որ այս շաբաթ Թուրքիա այցելելուց հետո ծրագրում է կրկին լինել Մոսկվայում՝ քննարկելու համար ուկրաինական թեմատիկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախկինում Գրիֆիթսն արդեն եղել է Մոսկվայում և Կիևում։ Մոսկվայում նա մի շարք հանդիպումներ է անցկացրել ՌԴ ԱԳՆ-ում և պաշտպանության նախարարությունում։

«Ռուսաստանի ԱԳՆ-ում լսած ուղերձներից մեկն այն է, որ իմ այցը միայն առաջին փուլն է իմ համեստ առաքելությունում, և ես դեռ պետք է վերադառնամ: Ես նույնպես այդպես եմ կարծում և ցանկանում եմ այդպես անել Թուրքիա այցից հետո»,- ասել է նա ճեպազրույցում:


© 2009 ARMENPRESS.am