Podcast-Sport. ՀՖՍԿՊԻ-ի ռեկտորը՝ բուհի ապագայի և առկա խնդիրների մասին

09:40, 20 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բարեփոխումների նոր շրջան է:

«Արմենպրես»-ի Podcast-Sport հյուրը ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանն է, ում հետ խոսել ենք ինստիտուտում նախաձեռնվող նորարարություններից, առկա խնդիրներից և հեռանկարներից:

«2021 թվականից բուհը որդեգրեց նոր ռազմավարական ծրագիր, որն արդեն իսկ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից: Մեր հիմնական նպատակն է բարելավել կրթական ծրագրերը, ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ ուսանողների համար»,-ասաց Խիթարյանը:

Վերջինս շեշտեց, որ բուհում այսուհետ կգործի սպորտային քոլեջը, որտեղ գերազանց սովորող ուսանողներն առանց ընդունելության քննությունների հնարավորություն կստանան ուսումը շարունակել ինստիտուտում:


© 2009 ARMENPRESS.am