Սուրեն Պապիկյանը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում հանդիպել է ապաքինվող զինծառայողների հետ

20:15, 20 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 20-ին այցելել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։ 

 


© 2009 ARMENPRESS.am