Տիգրան Գաբոյանի թարգմանությամբ արաբերեն է հրատարակվել Էդվարդ Միլիտոնյանի ժողովածուն

12:00, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դամասկոսում արաբերեն լույս է տեսել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի պոետական ժողովածուն՝ Տիգրան Գաբոյանի թարգմանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը լույս է ընծայել Դար Ալ Հիլալ հրատարակչությունը:

Ժողովածուն հրատարակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ Գրականությունը թարգմանություններում» հիմնադրամի աջակցությամբ եւ Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի Էջմիածնա թեմի առաջնորդարանի և առաջնորդ արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի բարձր հովանավորությամբ:


© 2009 ARMENPRESS.am