Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 223 դեպք

21:27, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 223 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 653 հազար 915 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 399 պացիենտ: Երկրում վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել, ընդհանուր մահերի թիվը 16 794 է:

 


© 2009 ARMENPRESS.am