Մեծ կարևորություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը. Սի Ծինփին

15:27, 22 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

«Վերջին տարիներին նկատվում է հայ-չինական հարաբերությունների կայուն և հաստատուն զարգացում, երկու երկրների միջև համագործակցությունը հիմնորեն առաջ է ընթանում տարբեր ոլորտներում։

Մեծ կարևորություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am