Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

21:07, 22 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: 

Շառլ Միշելը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը:

 


© 2009 ARMENPRESS.am