Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լռության օր է

13:20, 23 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լռության օրը, որի ընթացքում արգելված է քարոզարշավներ անցկացնել, Ֆրանսիայի ամբողջ տարածքում կմեկնարկի ապրիլի 23-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ: Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 24-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այդ օրը նախագահի թեկնածուներին արգելվում է նախընտրական հանրահավաքներ անցկացնել, հարցազրույցներ տալ, տարբեր տվյալներ հրապարակել, որոնք ընտրություններից առաջ կարող են ազդել ֆրանսիացի ընտրողների կարծիքի վրա: Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Insee) տվյալների համաձայն՝ ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48 միլիոն ֆրանսիացի։

Հանրային կարծիքի վերջին հարցման համաձայն, որն անցկացրել է Elabe ծառայությունը, նախընտրական արշավի երկրորդ փուլի առաջատարը Մակրոնն է:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27, 84 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լե Պենի օգտին՝ 23, 15 տոկոսը:


© 2009 ARMENPRESS.am