Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 22 քաղաքացի

17:43, 23 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 140 հազար 952-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 608 նոր դեպք,  140 մարդ հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 215 հազար 512 դեպքի պարագայում 6 մլն 953 հազար 991 բուժառուն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1087 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 259 հազար 733 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 452 հազար 50 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 26 մլն 888 հազար 907-ի:


© 2009 ARMENPRESS.am