Հարցումը պարզել է գերմանացիների տեսակետն Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարելու վերաբերյալ

17:50, 23 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացիների կեսը (50%) դեմ է Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելուն, հակառակ կարծիքին է հարցվածների 43%-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս արդյունքն է գրանցվել  INSA հասարակական կարծիքի հետազոտական ինստիտուտի կողմից Bild-ի համար անցկացված հարցման արդյունքում:

Մի քանի օր առաջ հարցումն անցկացրել էր նաև Ֆորսա ինստիտուտը, ըստ որի՝ գերմանացիների մեծամասնությունը (51%) կողմ է Ուկրաինային հարձակողական զենքի և ծանր տեխնիկայի մատակարարմանը, 37%-ը դեմ է արտահայտվել նման մատակարարմանը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այս շաբաթ ասել էր, որ Բունդեսվերի պաշարներից Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը գործնականում սպառված է:  Հետագա մատակարարումները Գերմանիայի իշխանությունները քննարկում  են երկրի պաշտպանական ընկերությունների հետ: 


© 2009 ARMENPRESS.am