Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Օմեր Ֆարուքը հայտարարել է, որ անհրաժեշտ է առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ

15:59, 25 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:

«Ես զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915 թվականի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Պետք է առերեսվել պատմության հետ, պետք է կարեկցել: Մենք պետք է զգայուն լինենք ամեն տեսակ ցավի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է թուրք ընդդիմադիր  պատգամավորը։

 

 


© 2009 ARMENPRESS.am