Կանադացի պատգամավորը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին

18:42, 25 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի պատգամավոր Սամիր Զուբերին «Թվիթերի» իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:

«Մենք հիշում ենք այս ողբերգության հետևանքով կորցրած ավելի քան 1,5 միլիոն կյանքերը և Կանադայի առատաձեռն ընդունելությունը՝ անթիվ հայ փախստականների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է պատգամավորը՝ հորդորելով հիշել՝ ապագայում նման վայրագությունները կանխելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am