ՀՀ ԱՍՀ նախարարությունը և Հնդկաստանի գործընկեր նախարարությունը նախատեսում են համաձայնագրեր կնքել

20:53, 26 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ երկուստեք կարևորվել է բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել մասնագիտական խումբ, որն աշխատանքներ կիրականացնի համատեղ համաձայնագրերի ստորագրման նպատակով՝

Ըստ աղբյուրի՝ ընդգծելով ոլորտային երկխոսության  այս ձևաչափի կարևորությունը’  նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ աշխատանքային խմբի մասնակցությամբ առաջիկայում կկազմակերպվեն առցանց քննարկումներ, որոնց շրջանակում էլ կմշակվեն համագործակցության ոլորտները կարգավորող համաձայնագրերը։

Բհուպենդեր Յադավին շեշտել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրները գրեթե նույնաբնույթ են և հույս հայտնել, որ այս գործոնը կարող է արդյունավետ համագործակցության հիմք լինել։


© 2009 ARMENPRESS.am