ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խմբի անդամների հետ

21:10, 26 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 26-ին Լոնդոն այցի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և բարեկամական խմբի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել անվտանգային իրադրությունը Հարավային Կովկասում և Հայաստանի  դիվանագիտական ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու հնարավորությունները:

 

 


© 2009 ARMENPRESS.am