Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաները
21:15, 26 Ապրիլ, 2022Երեկ՝ ապրիլի 25-ին, մի խումբ քաղաքացիներ երթ էին սկսել Իջևանից դեպի Երևան: Այսօր՝ ապրիլի 26-ին, իշխանությունների հեռացումը պահանջող ակտիվիստների երկրորդ խումբը քայլարշավ է սկսել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից:
Իսկ Երևանում «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց աջակիցների հետ իրազեկման երթ են իրականացրել մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի հրապարակից դեպի տարբեր փողոցներ։
Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանել է, որ իրազեկման երթերն իրենց պայքարին միանալու կոչեր են: Սաղաթելյանի խոսքով՝ իրազեկման երթերը շարունակվելու են մինչև մայիսի 1-ը, իսկ դրան հաջորդելու է հանրահավաք: Վաղը՝ ապրիլի 27-ին երթը մեկնարկելու է Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից:
© 2009 ARMENPRESS.am