Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել Անտոնիո Գուտերեշի հետ

15:10, 27 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հեռախոսազրույց է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի վարչությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում Գուտերեշը Էրդողանին ներկայացրել  է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները։


© 2009 ARMENPRESS.am