Podcast-Sport. Ֆուտզալի հավաքականի աճն և մարզաձևի ապագան Հայաստանում

09:13, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսել է լուրջ մրցակցություն ծավալել միջազգային հարթակներում և մեծ հեռանկար է ստեղծում Հայաստանում մարզաձևի զարգացման համար:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն է, ում հետ խոսել ենք ընտրանու արդյունքներից, Հայաստանում ֆուտզալի հեռանկարներից:

«Ընտրական փուլի խաղերը ցույց տվեցին, որ արժանի էինք մրցաշարային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնելուն: Կոսովոյի հետ հանդիպումը կարող ենք որոշիչ համարել, քանի որ նրանք լավ հավաքական ունեն»,-ասաց Նազարեթյանը:

Վերջինս շեշտեց, որ ֆուտզալի զարգացման համար առաջին հերթին դպրոցներ են պետք, որն առկա չէ Հայաստանում, բայց ընտրանու գրանցած հաղթանակների ֆոնին քայլ կարվի դպրոցների հիմք գցելու ուղղությամբ:

Մանրամասները` Podcast-ում:

 


© 2009 ARMENPRESS.am