Զելենսկին G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել

17:14, 27 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել Է, որ G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր Է ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շնորհակալություն G-20-ի գագաթնաժողովին հրավիրելու համար»,-գրել Է նա Twitter-ում՝ ամփոփելով Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ ապրիլի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքները:

«Շնորհակալություն հայտնեցի Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար, մասնավորապես, ՄԱԿ-ում հստակ դիրքորոշման համար: Քննարկվել են պարենային անվտանգության հարցեր»,-նաեւ գրել Է նա:

G-20-ի գագաթնաժողովը կայանալու Է 2022 թվականի աշնանը, Ինդոնեզիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am