ՀՀ նախագահը ստացել է Ռոբերտ Խաչատրյանին ԲՏԱ նախարար նշանակելու մասին առաջարկը

19:20, 27 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է  Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Մինչ այդ, Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը:

 


© 2009 ARMENPRESS.am