Մասքը հայտնել է Coca-Cola ընկերությունը գնելու մտադրության մասին

12:40, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը, որն ավելի վաղ հայտարարել Է Twitter-ը գնելու շուրջ պայմանավորվածությունների հասնելու մասին, համանուն սոցցանցում նախազգուշացրել Է, որ ինքը հաջորդը գնելու Է Coca-Cola ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաջորդը ես գնելու եմ Coca-Cola-ն, որպեսզի վերադարձնեմ (ըմպելիքի բաղադրության մեջ) կոկաինը»,-Մասքը գրել Է Twitter-ում:

Մասքը հիմա Twitter-ը գնում Է 44 միլիոն դոլարով:

Բացատրելով իր ներդրումները սոցցանցում՝ միլիարդատերը նշել Է, որ հավատում Է ամբողջ աշխարհում ազատ խոսքի հարթակ դառնալու իր ներուժին: Coca-Cola-ի բաժնետոմսերը սակարկություններում միեւնույն ժամանակ ոչ մի կերպ չեն արձագանքել Մասքի հետագա մտադրություններին, ընկերության արժեթղթերը թանկանում են միայն 0,3 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am