Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

13:40, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Türkiyegazetesi-ն:

Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և որ մոտ ապագայում առևտուր էլ կիրականացվի և խնդիրները կլուծվեն։

«Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Հուսանք, որ սահմանները կբացվեն, և մեր հարաբերությունները կշարունակվեն»,-ասել է նա:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am