Անցկացվել է «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» թեմայով գիտաժողով

18:32, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների  կենտրոնը կազմակերպել է գիտաժողով՝ «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գիտաժողովը թեմատիկ գիտագործնական շարքի ներածական միջոցառումն էր՝ նախատեսված Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուների համար:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am