«Քեզ պահիր». Սևակ Խանաղյանը նոր երգ է հրապարակել

14:24, 29 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը, որը 2021-ի դեկտեմբերին լայնամասշտաբ համերգային ծրագրով ներկայացավ Հայաստանում, երկրպագուների դատին է հանձնել «Քեզ պահիր» (Оставь себе) երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին:


© 2009 ARMENPRESS.am