Գերմանացի առաջատար մասնագետը վարժեցրել է Կենդանաբանական այգու Բունկա փղիկին

16:33, 29 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու լավ բարեկամ, գերմանացի առաջատար մասնագետ Թոբիաս Դորնբուշը վարժեցրել է այգու փղին՝ Բունկային և վերապատրաստման դասեր անցկացրել կենդանու  խնամողների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են կենդանաբանական այգուց:

«Նա տարիներ շարունակ այցելել է Երևանի կենդանաբանական այգի: Այս անգամ տեսակցելու եկավ մեր Բունկային, խոսեց մասնագետների և խնամողների հետ, խորհրդակցություն անցկացրեց, թրեյնինգներ արեց փղի հետ՝ խոստանալով, որ հաջորդ անգամ ավելի երկար կմնա այգում՝ իր փորձով կիսվելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

 


© 2009 ARMENPRESS.am