Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 55 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

18:17, 29 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) ապրիլի 29-ին տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGB1129A316, AMGB3129A504, AMGN36294244, AMGN60294268 տարբերակիչ ծածկագրերով տեղաբաշխման աճուրդներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պետական պարտատոմսերի աճուրդների տեղաբաշխման ծավալը կազմել է 55 մլրդ ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 114 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 51%-ով։

«Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարող եք մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։

Աճուրդների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։


© 2009 ARMENPRESS.am