ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայի հարցը

19:28, 29 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկա շաբաթվա ընթացքում կքննարկի իրադրությունն Ուկրաինայում, այդ թվում և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այցը Կիև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը:

«Գլխավոր քարտուղարի մանդատի շրջանակում են խաղաղության հասնելու ջանքերը, իսկ մեր պարտականությունն է աջակցել դրանց՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Մենք հնարավորություն կունենանք հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահությամբ Ուկրաինայի մասին քննարկումների ժամանակ քննարկել այս շատ կարևոր հարցն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը»,- հայտարարել է նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am