Երկրի հարավային կիսագնդի բնակիչներն այսօր կհետևեն Արևի մասնակի խավարմանը

11:03, 30 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի հարավային կիսագնդի բնակիչներն ապրիլի 30-ին կարող են հետևել Արևի մասնակի խավարմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խավարումը տեսանելի կլինի մասնավորապես Հարավային Ամերիկայի երկրներում՝ Չիլիում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում, Պերուի և Բոլիվիայի մի մասում:

Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արևի 64 տոկոսը:


© 2009 ARMENPRESS.am