SpaceX-ը ուղեծիր է դուրս բերել Starlink-ի արբանյակների հերթական խմբաքանակը

11:12, 30 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան SpaceX ընկերությունն ապրիլի 29-ին Falcon 9 կրող հրթիռի միջոցով արձակել է Starlink միկրոարբանյակների հերթական խմբաքանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, SpaceX-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է արձակման ընթացքը:

Այս անգամ մերձմոլորակային ուղեծիր են դուրս բերվել 53 միկրոարբանյակ:

Starlink ցանցի նպատակն է երկրի բնակիչներին ապահովել գերարագ ինտերնետ հասանելիությամբ: Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է արձակել մոտ 11 հազար արբանյակ, ինչն ընկերության համար ընդհանուր առմամբ կարժենա 10 մլրդ ԱՄՆ դոլար:

2019 թվականի մայիսից SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել ավելի քան 2 հազար արբանյակ:

 


© 2009 ARMENPRESS.am