Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

13:37, 1 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:


© 2009 ARMENPRESS.am