Հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ. ՀՀ ոստիկանություն

14:42, 1 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները, ինչը բխում է հասարակական անվտանգության շահերից։


© 2009 ARMENPRESS.am