Իրանը եւ Վենեսուելան կարող են ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի ոլորտում. Bloomberg

10:48, 2 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ Վենեսուելան կարող են մայիսի 2-ին մի շարք համաձայնագրեր կնքել Էներգետիկայի ոլորտում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 1-ին այս պնդմամբ հանդես Է եկել Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Իրանի պատվիրակությունն՝ Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օուջիի գլխավորությամբ ապրիլի 30-ին ժամանել Է Կարակաս:

Պատվիրակության անդամները Petr leos de Venezuela (PDVSA) պետական նավթարատդրողի ղեկավար Ասդրուբալ Չավեսի հետ այցելել են Պարագուանա թերակղզու նավթավերամշակման համալիր:

Ինչպես սպասվում Է, մայիսի 2-ին կողմերը կստորագրեն համաձայնագիր Էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ: Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարարությունը եւ PDVSA-ն գործակալությանը չեն մեկաբել տեղեկատվությունը: Իրանի եւ Վենեսուելայի նկատմամբ գործում են ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այդ ֆոնին երկու կողմերն ընդլայնել են համագործակցությունը, գրում Է Bloomberg-ը:

Այսպես, Կարակասը Թեհրանից գնում Է կոնդենսատ, որն օգտագործվում Է նավթի նոսրացման համար: Բացի դրանից, Իսլամական Հանրապետությունն աջակցություն Է ցույց տվել հարավամերիկյան գործընկերոջն այն բանում, ինչ վերաբերում Է նավթավերամշակման արգասիքներին եւ պահեստամասերին, ինչպես նաեւ ուղարկել Է ինժներներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am