Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 դեպք

18:41, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մայիսի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 637 հազար 293 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 95 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 811 է:


© 2009 ARMENPRESS.am