Խորվաթիայի նախագահը մտադիր է արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

21:12, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը մտադիր է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում օգտագործել վետոյի իրավունքը՝ արգելափակելու Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ռազմաքաղաքական դաշինք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով Միլանովիչի հայտարարությանը։

«Ես՝ որպես ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Խորվաթիան ներկայացնող, վետո կդնեմ (Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու հրավերին), եթե այն լինի այս մակարդակի վրա», - նշել է Միլանովիչը։

Միաժամանակ նախագահը անորոշություն է հայտնել, որ ինքը կարող է ազդել իրավիճակի վրա, եթե Հելսինկիի և Ստոկհոլմի հրավերն ուղարկվի ավելի ցածր քաղաքական մակարդակով։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 28-30-ը Մադրիդում։ Առաջնորդների հանդիպումը կղեկավարի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը IFEMA խոշոր ցուցահանդեսային կենտրոնում։ Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրն ավանդաբար կհրապարակվի միջոցառմանը մոտ ժամանակահատվածում, նշում է դաշինքի մամուլի ծառայությունը։

 


© 2009 ARMENPRESS.am